Տոտենհեմի ղեկավարությունը կարող է չերկարաձգել պայմանագիրը Կոնտեի հետ
«Տոտենհեմի» գլխավոր մարզիչ Անտոնիո Կոնտեն ամռանը կարող է հեռանալ զբաղեցրած պաշտոնից:
Ակումբի ղեկավարությանն անհանգստացնում է թիմի ներկայիս մարզավիճակը, և իտալացի մասնագետի ապագան հարցականի տակ է: Armsport-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է Daily Mail-ը:
53-ամյա մարզչի պայմանագիրը նախատեսված է մինչև 2023 թվականի ամառը, բայց այն ևս մեկ մրցաշրջանով երկարաձգելու հնարավորություն ունի, եթե թիմի խաղն ու արդյունքներն անփոփոխ մնան:
Հիշեցնենք՝ Կոնտեն 2021 թվականի նոյեմբերին է գլխավորել «Տոտենհեմը»:
ԱՊԼ վերջին 9 խաղում «Տոտենհեմը» 5 պարտություն է կրել: Թիմը 33 միավոր է վաստակել և ԱՊԼ մրցաշարային աղյուսակի 5-րդ հորիզոնականն է զբաղեցնում:
Հիշեցնենք՝ ԱՊԼ վերջին խաղում Կոնտեն 0-2 հաշվով պարտվել է առաջատար «Արսենալին»: Հաջորդ խաղը թիմը կանցկացնի հունվարի 19-ին՝ մրցելով «Մանչեսթեր Սիթիի» հետ: