Ջանքեր է գործադրում համակարգը լիովին «իրենով անելու» համար. «Փաստ»
«Փաստ» օրաթերթը գրում է. «Մեր ունեցած տեղեկություններով, ԿԳՄՍ նորանշանակ նախարար Ժաննա Անդրեասյանը փորձում է համակարգը «իրենով անել», որ հանկարծ որևէ մեկը իր թրի տակից «չպլստա»: Մեր աղբյուրների փոխանցմամբ, նա մարզերում լուրջ կադրային ջարդ է սկսել Մասնավորաբար, մեզ հայտնի է դարձել, որ մոտ մեկ ամիս է՝ նախարարություն են հրավիրվում ՀՀ մարզպետարանների կրթության վարչությունների պետերը, չնայած այն հանգամանքին, որ վերջիններս նախարարի ենթակաները չեն։
Մեր տեղեկություններով, մարզպետներից ոմանք բավական դժգոհել են, որ Անդրեասյանը մարզպետարանների համապատասխան պաշտոնյաների հետ շփվում է որպես իր ենթակաների, սակայն Անդրեասյանն ակնարկել է, որ ոլորտն իր ենթակայության տակ է, և ինքը չի պատրաստվում «կուլ գնալ» որևէ մեկին։ «Փաստ» թերթի տեղեկություններով, Անդրեասյանը «մարզայինների» առաջ հստակ խնդիր է դրել, որ պետք է աշխատեն բացառապես իր սահմանած չափանիշներով ու «ռասկլադով», մոռանան դումանյանական ժամանակները, իսկ նրանք, ովքեր չեն «տեղավորվում» դրանց մեջ, կարող են դիմում գրել և հեռանալ։
Տեղերից նաև տեղեկություններ ենք ստանում, որ վերջին մեկ ամսվա ընթացքում արդեն իսկ աշխատանքից ազատման դիմում են ներկայացրել դպրոցների մոտ մեկ տասնյակ տնօրեններ»։
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում: