Մանուէլ Պետրոսյանը 4-րդ անընդմեջ հաղթանակն է տոնում Հայաստանի առաջնությունում
Հայաստանի շախմատի առաջնության գործող չեմպիոն Մանուէլ Պետրոսյանը շարունակում է բացարձակ արդյունքով հաղթարշավը 2023 թվականին առաջնությունում:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Տիգրան Պետրոսյանի անվան շախմատի տանն ընթացող Հայաստանի տղամարդկանց 83-րդ առաջնությունում կայացան 4-րդ տուրի պարտիաները: Մանուէլ Պետրոսյանն, ով մինչ այս նախորդ բոլոր տուրերում հաղթանակ էր տոնել ևս մեկ անգամ գերազանցեց մրցակցին: Սև խաղաքարերով Պետրոսյանը մրցում էր Արամ Հակոբյանի հետ և պարտիայի 34-դր տուրում ստիպեց մրցակցին անձնատուր լինել:
Այս տուրում հաղթանակ տոնեց նաև Սամվել Տեր-Սահակյանն, ով առավելության հասավ Արմեն Բարսեղյանի նկատմամբ: Սարգսյան-Ղարիբյան, Հովհաննիսյան-Անդրիասյան, Պետրոսյան-Հարությունյան պարտիաներն ավարտվեցին ոչ-ոքի:
Այժմ մրցաշարային աղյուսակի միանձնյա առաջատարը 4 միավորով Մանուէլ Պետրոսյանն է, 2,5-ական միավոր ունեն Տիգրան Պետրոսյանը, Արամ Հակոբյանը, Սամվել Տեր-Սահակյանը:
Հայաստանի շախմատի տղամարդկանց առաջնությունը կեզրափակվի հունվարի 21-ին: