Մարիա Գևորգյանը դարձավ Հայաստանի առաջնության առաջատար
Տիգրան Պետրոսյանի անվան շախմատի տանը շարունակվում է Հայաստանի կանանց առաջնությունը:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` առաջնության 4-րդ տուրում միայն մեկ պարտիա խաղաղ արդյունք ունեցավ: Միավորը կիսեցին Պոլինա Կոբաը և Նվարդ Հայրապետյանը: Հաղթանակ տոնեցին Ասիա Եդիգարյանը, Աստղիկ Հակոբյանը, Մարիա Գևորգյանը և Սուսաննա Գաբոյանը:
Այս տուրից հետո 3 միավորով Հայաստանի առաջնության առաջատարը Մարիա Գևորգյանն է: 2,5 միավոր ունեն Պոլինա Կոբակը, Ասիա Եդիգարյանը, Աստղիկ Հակոբյանը և Սուսաննա Գաբոյանը:
Հայաստանի շախմատի տղամարդկանց առաջնությունը կեզրափակվի հունվարի 21-ին: