Ողջ աշխարհն ինձնից շուտ էր իմացել այդ մասին․ Մոյեսը՝ ՄՅՈՒ-ից հեռացվելու մասին
ՄՅՈՒ-ի նախկին գլխավոր մարզիչ Դևիդ Մոյեսը հիշել է՝ ինչպես է իմացել ակումբից իր հեռացման մասին 2014 թվականին, հայտնում է Armsport-ը:
«Ես իմ հեռացման մասին ԶԼՄ-ներից եմ իմացել։ Փորձեցի կապվել Էդ Վուդվորդի հետ ու ասել․ «Ինչո՞ւ չհանդիպենք», բայց ոչ․ չհասցրի հիշեցնել, երբ նրանք հաջորդ օրը զանգեցին ինձ։ Ողջ աշխարհն այդ մասին ինձնից շուտ էր իմացել։
Եթե դուք ղեկավար եք, պետք է վատ լուրեր հայտնեք, ճիշտ է, քանի որ նման մեծ նախագիծ եք ղեկավարում, ինչպես ՄՅՈՒ-ն է։ Եթե դուք ունեք գոնե ինչ-որ կարգ կամ ոճ, պիտի ճիշտ ձևով հաղորդեք վատ լուրերը։ Այն, թե ինչպես ինձ հաղորդեցին իմ հեռացման մասին, այնքան էլ գեղեցիկ չէր»,- ասել է Մոյեսը The Diary of A CEO-ի յութուբյան ալիքով հեռարձակված տեսանյութում։