Վահագն Խաչատուրյանը Էստոնիայի վարչապետի հետ քննարկել է տիեզերագնացությանն առնչվող հարցեր
Աշխատանքային այցով Էստոնիայի Հանրապետությունում գտնվող Հայաստանի նախագահ Վահագն Խաչատուրյանը հանդիպել է Էստոնիայի վարչապետ Կայա Կալասի հետ, տեղեկացնում են ՀՀ նախագահի աշխատակազմից։
«Հանդիպամը բարձր է գնահատվել երկու երկրների միջև տարբեր ուղղություններով ձևավորված սերտ համագործակցությունը: Քննարկվել է մասնավորապես՝ բարձր տեխնոլոգիաների, տիեզերագնացության, առևտրատնտեսական կապերի սերտացմանն առնչվող հարցերի լայն շրջանակ:
Կողմերն անդրադարձել են նաև անվտանգային և տարածաշրջանային նշանակության հարցերի, ընդգծել կայուն և երկարատև խաղաղության հաստատման կարևորությունը»,- նշված է ՀՀ նախագահի աշխատակազմի տարածած հաղորդագրությունում: