ԱԱ-ից դուրս մնալն ավելի վատ է, քան ընտանիքի անդամին կորցնելը․ Ռիշարլիսոն
Բրազիլիայի հավաքականի հարձակվող Ռիշարլիսոնը կիսվել է ԱԱ-2022-ի հուշերով։ Հիշեցնենք, որ բրազիլիացիները 1/4 եզրափակչում հետխաղյա 11-մետրանոցներով պարտվեցին Խորվաթիային ու դուրս մնացին պայքարից, հայտնում է Armsport-ը:
«Շոկ էր, չգիտեմ․․․Կարծում եմ՝ դա ավելի վատ է, քան ընտանիքի անդամին կորցնելը։ Վերականգնվելը դժվար էր։ Նույնիս այսօր, երբ տեսանյութեր եմ նայում սոցցանցերով, տխրում եմ։ Բայց պիտի առաջ շարժվել։ Ես դեռ երիտասարդ եմ, և, կարծում եմ, առջևում մեկ կամ երկու աշխարհի առաջնություն ունեմ։
ԱԱ-2022-ում մեր նպատակը չեմպիոն դառնալն էր։ Ես շատ լավ գոլ խփեցի Սերբիային, բայց դա ընդհանրապես իմ հիմնական նպատակը չէր։ Բրազիլիան մեկնել էր մրցաշարին՝ գավաթը հաղթելու»,- Ռիշարլիսոնի խոսքերն է փոխանցում Record-ը։