«Վանաձոր» ՔԿ-ի ծառայողները հայտնաբերել են ներնետված փաթեթ
Հունվարի 16-ին՝ ժամը 12։00-ի սահմաններում, Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկի ծառայողները, իրականացնելով ստացված օպերատիվ տվյալները, հիմնարկի հիմնական պատի և բնակելի մասնաշենքի միջնամասից տեղազննությամբ հայտնաբերել են նարնջագույն ցանցով փաթաթված կասկածելի փաթեթ։
Ինչպես տեղեկացնում են ՀՀ քրեակատարողական ծառայությունից, փաթեթում առկա է եղել մետաղական մանեկ և 3 առանձին փաթեթներ՝ լցված մարիխուանա տեսակի թմրամիջոցին նմանվող, չոր, մանրացված, ընդհանուր 24․5 գրամ քաշով բուսական զանգվածներով։