ՃՈ ուժեղացված ծառայություն մարզերում. հայտնաբերվել է 2620 խախտում
Անվտանգ ճանապարհային երթևեկություն ապահովելու նպատակով ՃՈ 2-րդ սպայական գումարտակի ծառայողները հունվարի 9-ից 16-ը մարզերում, բացառությամբ՝ Շիրակի և Լոռու մարզերի, պարբերաբար իրականացրել են ուժեղացված ծառայություն՝ հայտնաբերելով ճանապարհային երթևեկության կանոնների 2620 խախտում՝ պահպանվող հատուկ տարածքներ տեղափոխելով 20 տրանսպորտային միջոց։ Հայտնաբերվել է ոչ սթափ 20 վարորդ։ 17 մեքենա շահագործվել է առանց ԱՊՊԱ պայմանագրի, 2-ը՝ թաղանթապատված դիմապակիով, 1-ը՝ առանց համարանիշերի, 60-ը՝ ոչ սահմանված հատվածում փակցված համարանիշերով։ Բացի այդ, 1 անձ տուգանվել է վարելիս ծխելու համար։
Նմանօրինակ ուժեղացված ծառայությունները պարբերական են։