Բրայթոնի ֆուտբոլիստը կհրավիրվի Անգլիայի հավաքական
«Բրայթոնի» պաշտպան Լևի Քոլվիլը կհրավիրվի Անգլիայի հավաքական մարտին կայանալիք միջազգային ընդմիջման ժամանակ:
Լրագրող Դեյվիդ Օրնշտեյնի խոսքերով՝ ֆուտբոլիստն այս մրցաշրջանում իր ելույթներով հիացրել է «երեք առյուծների» գլխավոր մարզչին, ով նախատեսում է Քոլվիլին հրավիրել Անգլիայի հավաքական։
Հիշեցնենք, որ Քոլվիլը վարձավճարով է հանդես գալիս «Բրայթոնում»: Պաշտպանի տրանսֆերային իրավունքները պատկանում են Լոնդոնի «Չելսիին»։
Այս մրցաշրջանում 19-ամյա Քոլվիլը 7 հանդիպում է անցկացրել Անգլիայի Պրեմիեր լիգայում։ Լևին միայն վերջերս է տեղ գրավել «Բրայթոնի» հիմնական կազմում։