Հայ հերոսուհի՝ թուրքական սերիալում
Թուրքական ATV հեռուստաընկերությամբ եթեր հեռարձակվող «Թաթար Ռամազան» հեռուստասերիալում հերոսուհիներից մեկը հայուհի է։
Հայուհու կերպարը մարմնավորում է թուրք հայտնի դերասանուհիներից Օզգե Օզփիրինչջին։
Նոր սկսված սերիալը, որն, ըստ թուրքական մամուլի, արդեն հասցրել է սիրվել հեռուստադիտողների կողմից, տեղ է հատկացրել Ալին անունով հայ աղջկան, ով երգչուհի դառնալու համար վաղ երիտասարդ տարիներին հեռանում է տնից։ Նա ապրում է միայնակ և երգում է տեղի գինետներից մեկում։ Նրա կյանքը լի է բարդություններով, որը նա փորձում է հաղթահարել երաժշտության միջոցով։
Նշենք, որ վերջին շրջանում թուրքական ֆիլմերում ու սերիալներում հաճախ են հայուհի հերոսներ հայտնվում։
Ուղիղ խոսք բաժնում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Operativ.am-ի խմբագրության տեսակետների հետ:
http://allturkey.am/6764