ԵԱՀԿ նախագահը ժամանել է Կիև
Հունվարի 16-ին Կիև է ժամանել Հյուսիսային Մակեդոնիայի արտաքին գործերի նախարարը և ԵԱՀԿ-ի նախագահ Բուջար Օսմանին։ Այս մասին նա գրել է Twitter-ի իր էջում։
Սա Օսմանիի առաջին պաշտոնական այցն է որպես ԵԱՀԿ ղեկավար։
Դիվանագետն ասել է, որ Ուկրաինայի մայրաքաղաք է ժամանել գնացքով, ճանապարհը տևել է ինը ժամ։
«Ակնկալում եմ արդյունավետ հանդիպումներ Ուկրաինայի ղեկավարների հետ՝ տարածաշրջանում անվտանգության և կայունության ամրապնդման և տեղում մարդկանց օգնելու ուղիները քննարկելու համար»,- գրել է Օսմանին: