«Ինտեր»-ը Իտալիայի Սուպերգավաթի եզրափակիչ խաղին ընդառաջ ժամանել է Սաուդյան Արաբիա
Միլանի «Ինտեր»-ը ժամանել է Սաուդյան Արաբիա, որտեղ կկայանա Իտալիայի Սուպերգավաթի եզրափակիչ խաղը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը:
Իտալիայի Սուպերգավաթում «Ինտեր»-ը կմրցի «Միլան»-ի հետ: Հանդիպումը կկայանա հունվարի 18-ին:
Սաուդյան Արաբիայի մայրաքաղաք Էր-Ռիադի «King Fahd» մարզադաշտում կորոշվի Իտալիայի նոր Սուպերգավաթակիրը: Հանդիպումը կմեկնարկի Երևանի ժամանակով 23:00-ին:
«Ինտեր»-ի կազմում Սաուդյան Արաբիա է մեկնել նաև Հայաստանի ազգային հավաքականի նախկին կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը:
«Ինտեր»-ը Իտալիայի գործող սուպերգավաթակիրն է: