Ինչպես է Քիմ Քարդաշյանն արձագանքել Քանյե Ուեսթի գաղտնի ամուսնությանը
Showbiz.am-ի փոխանցմամբ՝ ամերիկացի հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանը փիլիսոփայորեն է արձագանքել նախկին ամուսնու` ռեփեր Քանյե Ուեսթի գաղտնի ամուսնության մասին լուրին։ Նա իրեն ոչ բնորոշ մի քանի գրառում է արել «Ինստագրամ» սոցցանցում։
Հունվարի 12-ին ամերիկյան պարբերականները գրել էին, որ Քանյեն գաղտնի ամուսնացել է դիզայներ և ճարտարապետ, «Yeezy» նորաձևության ընկերության աշխատակից Բիանկա Սենսորիի հետ։ Ամուսնությունը պաշտոնապես չի գրանցվել, սակայն զույգը գաղտնի արարողության ժամանակ մատանիներ է փոխանակել։
Քիմն «Ինստագրամի» սթորի բաժնում գրել է, որ իր մոտ ներկա պահին լռության շրջան է, ու չկա որևէ բան, ինչի մասին կցանկանա խոսել։ Բացի այդ, նա նշել է, որ շատ անելիք ունի։ Հետո հեռուստաաստղը գրել է. «Քոսոտ ոչխարը սովորաբար այծի է վերածվում, եթե շարունակում է ճիշտ ուղղությամբ շարժվել»:
«Մարդիկ, որոնք ցանկանում են տեսնել ձեր հաղթանակը, կօգնեն ձեզ հաղթել: Հիշե՛ք սա»,- այսպես է Քիմը եզրափակել իր գրառումները։
Հիշեցնենք, որ Քիմ Քարդաշյանն ունի 4 երեխա, որոնցից երկուսը փոխնակ մոր միջոցով են լույս աշխարհ եկել։ Երեխաների հայրը Ուեսթն է, որից Քիմը բաժանվեց 2022 թվականին։