Շվեդիան և Ֆինլանդիան Թուրքիային չեն արտահանձնել մոտ 130 ահաբեկիչների. Էրդողան
Շվեդիան և Ֆինլանդիան հրաժարվել են մոտ 130 ահաբեկիչների արտահանձնել Թուրքիային, «Shantnews.am»-ի փոխանցմամբ՝ հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը։
«Մենք Շվեդիային և Ֆինլանդիային ասացինք՝ որպեսզի ձեր անդամակցությունը ՆԱՏՕ-ին հաստատվի, անհրաժեշտ է մեզ մոտ 130 ահաբեկչի արտահանձնել։ Ցավոք, դա չարվեց», – ասել է Էրդողանը, ելույթ ունենալով Մուղլայում, և նրա ելույթը հեռարձակվել է հեռուստատեսությամբ։
Նա նշել է, որ Շվեդիան, մասնավորապես, հրաժարվել է արտահանձնել Թուրքիայում ազատազրկման դատապարտված լրագրող Բյուլենթ Քենեշին։
Թուրքիայի նախագահի խոսնակ Իբրահիմ Կալինը հինգշաբթի օրը հայտարարել է, որ Շվեդիայի՝ ՆԱՏՕ-ին անդամակցելու առաջընթացն անհնար է այնքան ժամանակ, քանի դեռ Ստոկհոլմը վերջ չի տվել երկրում գործող ահաբեկիչներին։