Բրյուս Ուիլիսի կրտսեր դուստրը հրապարակել է հիվանդ դերասանի հետ նոր լուսանկարը
Ամերիկացի դերասան Բրյուս Ուիլիսի կրտսեր դուստրը լուսանկար է հրապարակել հոր հետ։ Աղջիկը իր սոցցանցերի բաժանորդների հետ կիսվել է նկարների շարքով։
28-ամյա Թալուլա Ուիլիսը ուրախացրել է Բրյուս Ուիլիսի երկրպագուներին՝ հրապարակելով իր հայտնի հոր հետ մի քանի լուսանկար։ Նկարներում 67-ամյա Ուիլիսը կեցվածք է ընդունում սպիտակ շապիկով, մոխրագույն սպորտային տաբատով և սև սպորտային կոշիկներով։ Թալուլան գրկում է հորը՝ լայն մոխրագույն շալվարով և ծաղկավոր վերնաշապիկով։
«Բարձր դրամատիկական ակումբ – կյանքի հմտություններ – մատները խաչված», – Shantnews.am-ի փոխանցմամբ՝ մակագրել է Թալուլա Ուիլիսը գրառումը:
2022 թվականի գարնանը Բրյուս Ուիլիսի ընտանիքը հայտարարեց, որ դերասանը ստիպված է եղել ավարտել իր կինոկարիերան, քանի որ բժիշկները նրա մոտ աֆազիա են ախտորոշել (խոսքի ձեռքբերովի խանգարում, որը կարող է առաջանալ ուղեղի վնասվածքից հետո)։ Դերասանի դստեր՝ Ռումերի տարածած հայտարարության մեջ հիվանդությունը «ազդում է նրա ճանաչողական կարողությունների վրա»։
Բրյուս Ուիլիսն ունի հինգ երեխա՝ 33-ամյա Ռումերը, 31-ամյա Սկաուտը և 28-ամյա Թալուլլան Դեմի Մուրից, ինչպես նաև 10-ամյա Մեյբլը և 8-ամյա Էվելինը իր երկրորդ կնոջից՝ Էմմա Հեմինգից: