«Միսս տիեզերք 2023» գեղեցկության մրցույթը՝ ֆոտոշարքով
Նոր Օռլեանում անցկացված մրցույթում ԱՄՆ-ն ներկայացնող Ռ'Բոննի Գաբրիելը դարձել է նոր «Միսս տիեզերք»։ Ամերիկուհին թագը ստացել է նախորդ հաղթողի՝ հնդիկ Հարնաազ Սանդուի ձեռքից, Tert.am-ի փոխանցմամբ՝ գրում է gazeta.ru-ն:
Կիսաեզրափակչի 16 մասնակցի երեկոյան զգեստներով դեֆիլեից հետո լավագույն հնգյակում հայտնվել են Վենեսուելայի, ԱՄՆ-ի, Պուերտո Ռիկոյի, Կուրասաոյի և Դոմինիկյան Հանրապետության գեղեցկուհիները:
Գաբրիելը առաջ է անցել վենեսուելացի Ամանդա Դուդամելից, որը գրավել է երկրորդ տեղը։ Երրորդը Դոմինիկյան Հանրապետությունից Անդրեինա Մարտինեսն է։
Հիշեցնենք, որ մրցույթում Հայաստանը ներկայացնում էր 25-ամյա Քրիստինա Այանյանը: