Տեխասում գիշերային ակումբի մոտ կրակոցները մեկ մարդու կյանք են խլել․ կան վիրավորներ
ԱՄՆ Տեխաս նահանգի Հյուսթոն քաղաքի գիշերային ակումբի մոտ տեղի ունեցած հրաձգության հետևանքով մեկ մարդ մահացել է, մի քանիսը վիրավորվել են, Shantnews.am-ի փոխանցմամբ՝ հայտնում է ABC News-ը։
«Մեկ մարդ զոհվել է, չորսը՝ վիրավորվել այն բանից հետո, երբ զինված անձինք ավտոմեքենայից կրակ են բացել Հյուսթոնի գիշերային ակումբում»,- հայտնել է հեռուստաալիքը՝ վկայակոչելով ոստիկանությանը:
Միջադեպը տեղի է ունեցել կիրակի գիշերը, մինչդեռ ոչ ոք բերման չի ենթարկվել, պարզաբանում է հեռուստաալիքը։ Ոստիկանության տվյալներով՝ հարձակվողները մինչև 50 կրակոց են արձակել գիշերային ակումբի ավտոկայանատեղիում կանգնած այցելուների ուղղությամբ, ասվում է զեկույցում։