Վերմակի հետ ամուսնացած բրիտանացի կինը պատմել է ամուսնու հետ հարաբերությունների մասին
Բրիտանական Դևոնշիր նահանգի Էքսեթեր քաղաքից մի կին, ով ամուսնացել է իր վերմակի հետ, պատմել է հարսանիքի և ամուսնու հետ հարաբերությունների մասին։ Shantnews.am-ի փոխանցմամբ՝ անսովոր զույգի պատմությունը հրապարակում է LADbible-ը։
Պասկալ Սելիչի և վերմակի հարսանիքը տեղի է ունեցել 2019 թվականի փետրվարի 14-ին 120 հյուրերի ներկայությամբ։ Արարողության համար եղել է պիժամայով դրես-կոդ։ Հարսնացուն, ով այդ ժամանակ 49 տարեկան էր, բոլորին խնդրել է գալ գիշերազգեստով և հողաթափերով։
«Այս հարսանիքը գեղարվեստական նախագիծ էր, մի տեսակ ուղերձ Վալենտինի օրվա կապակցությամբ՝ ուղղված բոլորին, ովքեր երբեմն զգում են միայնակություն: Մենք փորձեցինք նրանց ասել, որ նման ժամանակներում լավ է հոգ տանել ձեր մասին, ժամանակ անցկացնել անկողնում և, հնարավոր է, ամուսնանալ անկողնու հագուստով: Ինչո՞ւ ոչ», – բացատրել է Սելիկը:
Կինը վերմակի հետ իր հարաբերությունները բնութագրել է ոչ թե որպես կրքոտ սեր, այլ որպես մեծ ընկերություն։ Նա հավելել է, որ այլ ծածկոցներ էլ ունի, բայց միշտ էմոցիոնալ կապված է եղել դրանցից միայն մեկին։ Բացի վերմակից, Սելլիկն ունի նաև ավանդական զուգընկեր՝ Ջոնի անունով տղամարդը: Կնոջ խոսքով՝ նա չի խանդում ու կարեկցում է իր պահվածքին։