ԱՄՆ-ում հայտնաբերվել են 400 հազար դոլար արժողության գողացված արվեստի գործեր
ԱՄՆ-ում 400 հազար դոլար արժողությամբ արվեստի 5 գողացված գործ է հայտնաբերվել, հայտնում է Fox 31-ը՝ հղում անելով Բոուլդեր քաղաքի ոստիկանության բաժանմունքին։ Դեկտեմբերի 14-ին կողպված բեռնատարից իրեր են գողացել, մեքենայի կողպեքը կտրել են։
Shantnews.am-ի փոխանցմամբ՝ իրավապահները գործել են հուշումով: Այն, որ արվեստի գործերը գտնվում են Լեյքվուդի հյուրանոցում, հայտնի են դարձել շաբաթ օրը։ Երկու քաղաքների ոստիկանները միասին աշխատել են։ Նրանք խուզարկել են հյուրանոցի սենյակը և ձերբակալել կասկածյալին։
Վերջինը 31-ամյա տղամարդ է եղել։
Ոստիկանները նրա մոտից հայտնաբերել են նաև գողացված այլ իրեր՝ զենք և էլեկտրոնիկա։ Խուզարկության ժամանակ նրանք նաև թմրանյութ են հայտնաբերել։