Հուսով եմ՝ նա կշարունակի գոլեր խփել և վճռել խաղերի ելքը․ Բենզեման՝ Ռոնալդուի մասին
Armsport.am-ի փոխանցմամբ՝ Կարիմ Բենզեման խոսել է Մադրիդի «Ռեալում» իր նախկին թիմակից Կրիշտիանու Ռոնալդուի մասին։
Ավելի վաղ «Ալ-Նասրի» հարձակվողն Իսպանիայի Սուպերգավաթի եզրափակիչից առաջ այցելել էր Մադրիդի «Ռեալի» մարզմանը Սաուդյան Արաբիայում և հաջողություն մաղթել թիմին։
«Կարծում եմ, որ Կրիշտիանուն լավ է վիճակում է: Մենք հանդիպեցինք նրա հետ։ Հուսով եմ՝ նա կկարողանա շարունակել գոլեր խփել և վճռել հանդիպումների ելքը»,- ասել է Մադրիդի «Ռեալի» հարձակվողը։