Սանկտ Պետերբուրգում անհայտ անձինք հարձակվել են զբոսաշրջիկի վրա եւ դանակահարել նրան
Սանկտ Պետերբուրգում երկու անհայտ անձինք հարձակվել են Պերմի շրջանի բնակչի վրա և դանակահարել նրան, Shantnews.am-ի փոխանցմամբ՝ հայտնում է 78.ru-ն՝ հղում անելով իրավապահ մարմինների աղբյուրին։
2023 թվականի հունվարի 14-ի երեկոյան Սանկտ Պետերբուրգի հանրակացարանի 62-ամյա աշխատակիցը ոստիկանություն է զանգահարել։ Ադմինիստրատորն ասել է, որ իրեն մոտեցել է Պերմի շրջանից 32-ամյա զբոսաշրջիկը, ով վիրավորվել է դանակով։
Իրավապահները պարզել են, որ սպանվածի վրա հարձակվել են երկու անհայտ անձինք։ Տղամարդը հոսպիտալացվել է։ Նրա մոտ ախտորոշվել են կրծքավանդակի և ուսի կտրած-ծակած վերքեր, ինչպես նաև ուղեղի ցնցում։ Տուժածը ծայրահեղ ծանր վիճակում է։
Իրավապահները պարզում են դեպքի բոլոր պատճառներն ու հանգամանքները։ Քրեական գործ հարուցելու հարցը լուծվում է: