Մենք դեռ հավատում ենք, որ կարող ենք նվաճել Սկուդետտոն. Բենասեր
«Միլանի» կիսապաշտպան Իսմայել Բենասերը մեկնաբանել է Իտալիայի Ա Սերիայի 18-րդ տուրի «Լեչեի» հետ հանդիպման արդյունքը (2:2).
«Մենք ցանկանում էինք երեք միավոր վաստակել, բայց չկարողացանք լավ սկսել հանդիպումը։ Հանդիպման սկզբում երկու գնդակ բաց թողեցինք, բայց հետո վերադարձանք խաղին։ Մենք կարող էինք երրորդ գոլը խփել. Մենք միասնական ենք և գիտենք, որ պետք է շարունակենք աշխատել։
Մենք դեռ հավատում ենք, որ կարող ենք նվաճել Սկուդետտոն և դա անելու ենք մինչև վերջ։ Պետք է վերլուծել այն, ինչը չի ստացվել և փորձել բարելավել այն։ Նույնիսկ դժվարին պահերին Միլանը մնում է մեծ ակումբ»,- Բենասերի խոսքերն է մեջբերում Football Italia-ն՝:
«Միլանը» 18 խաղում վաստակել է 38 միավոր և երկրորդն է Ա Սերիայի մրցաշարային աղյուսակում, իսկ առաջատարը «Նապոլին» է (47):