Կուադրադոն կփոխի ակումբային գրանցումը
Յուվենտուսի պաշտպան/կիսապաշտպան Խուան Կուադրադոն 2022/2023 մրցաշրջանի ավարտից հետո կփոխի ակումբային գրանցումը։ Այս մասին հայտնում է ինսայդեր Նիկոլո Շիրան։
Կուադրադոն հրաժարվել է նոր պայմանագիր կնքել բյանկոներիների հետ։ Ամռանը նա ազատ գործակալի կարգավիճակով կմեկնի այլ թիմ։
Ընթացիկ մրցաշրջանում Կուադրադոն հետ է անցկացրել 20 հանդիպում: Նա իր հաշվին ունի 4 գոլային փոխանցում։