«Միսս տիեզերք» մրցույթի կազմակերպիչներին չի հաջողվել արտասանել Ղրղզստանի անունը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
ԱՄՆ-ի Նոր Օռլեանում կայացած «Միսս Տիեզերք» գեղեցկության մրցույթի կազմակերպիչները ներողություն են խնդրել Ղրղզստանից և նրա ներկայացուցչից, որ չեն կարողացել արտասանել այս երկրի անունը, ինչպես այն արտասանվում է՝ Ղրղզստան։
«Ցավոք, մեր հաղորդավարը նախնական փուլում չկարողացավ արտասանել «Ղրղզստան» և պատշաճ կերպով ներկայացնել ձեզ արժանի տեղեկատվությունը: Պետք է ավելի լավ աշխատենք: Դրա համար արդարացումներ չկան, և մենք ցանկանում ենք ներողություն խնդրել»,- Shantnews.am-ի փոխանցմամբ՝ ասել է կազմակերպության ղեկավար Էմի Էմմերիչը «Միսս Տիեզերք» կազմակերպությունը տեսաուղերձում:
Մրցույթում Ղրղզստանը ներկայացնող Ալտինայ Բոտոյարովան ընդունել է ներողությունը։
«Ուզում եմ իմ խորին շնորհակալությունը հայտնել կազմակերպիչներին այս խնդրին շատ լուրջ վերաբերվելու համար: Դուք ևս մեկ անգամ ապացուցեցիք, որ ամենամեծ մրցույթն եք»,- ռուսերեն ասել է նա՝ Էմմերիչի հետ միասին նկարահանվելով տեսահոլովակում: