Նեպալում ինքնաթիռի վթարի պահը հայտնվել է տեսանյութում
Նեպալում ավիավթարի պահը ցուցադրող տեսանյութ է հրապարակվել սոցիալական ցանցերում։
Կադրերում երևում է, թե ինչպես է Yeti Airlines ավիաընկերության ինքնաթիռը արագորեն իջնում գետնին և կտրուկ շրջվում՝ արդեն շատ ցածր բարձրության վրա։ Լսվում է նաև ինքնաթիռի կործանման ձայնը։
Ավելի վաղ հաղորդվել էր, որ ինքնաթիռը, որում եղել է 68 ուղեւոր և անձնակազմի չորս անդամ, կործանվել է Նեպալի Պոխարա միջազգային օդանավակայանի թռիչքուղու վրա։
Երկրի ավիացիոն իշխանության ներկայացուցչի վերջին տվյալների համաձայն՝ փրկվածներ չկան:
ՌԴ դեսպանատանը հայտնել են, որ, ըստ նախնական տեղեկությունների, ինքնաթիռում եղել է ՌԴ չորս քաղաքացի։
Ներկայումս փրկարարական աշխատանքները շարունակվում են, արտակարգ իրավիճակի պատճառները պարզվում են։