Թուրիքիայում երկրաշարժ է տեղի ունեցել
Թուրքիայի Էլազիգ նահանգում 4,9 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել, News.am-ի փոխանցմամբ՝ հայտնում է Anadolu- լրատվական գործակալությունը։
Թուրքիայի կառավարությանն առընթեր արտակարգ իրավիճակների կանխարգելման և հետևանքների վերացման գրասենյակի (AFAD) տվյալներով՝ ստորգետնյա ցնցումները գրանցվել են տեղական ժամանակով ժամը 06:36-ին։
Երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է Սիվրիջե շրջանում՝ 17,9 կմ խորության աղբյուրով։
Զոհերի և ավերածությունների մասին տեղեկություններ չկան։
Էլազիգը քաղաք և շրջան է Արևելյան Թուրքիայում՝ Արևելյան Անատոլիայում։