Նեպալում ինքնաթիռ է կործանվել. խցիկում եղել է ավելի քան 70 մարդ
Նեպալում ինքնաթիռը կործանվել է թռիչքուղու վրա, Shantnews.am-ի փոխանցմամբ՝ հայտնում է The Kathmandu Post-ը։
Դա տեղի է ունեցել Պոխարայի միջազգային օդանավակայանում։ Ինքնաթիռը պատկանել է Yeti Airlines-ին։ Նրա ներկայացուցչի խոսքով՝ ինքնաթիռում եղել է 68 ուղևոր և անձնակազմի չորս անդամ։ Օդանավակայանը փակ է, կատարվում են փրկարարական աշխատանքներ։ Վթարի պատճառները հետաքննվում են։