Յակուտիայում գրանցվել է -65°C ջերմաստիճան
Shantnews.am-ի փոխանցմամբ՝ Յակուտիայի Գորնի շրջանի Տոնգուլախ օդերևութաբանական կայանում գրանցվել է օդի -65°C ջերմաստիճան։ Այս մասին հաղորդվում է Յակուտսկի հիդրոօդերևութաբանության և շրջակա միջավայրի մոնիտորինգի վարչության (YAUGMS) Telegram ալիքում։ Ըստ ղեկավարության՝ այս կայանը դժվարամատչելի է, սակայն հագեցած է օդերևութաբանական դիտարկումների համար նախատեսված բոլոր համապատասխան սարքավորումներով։
Հաղորդագրության մեջ ասվում է, որ Գորնի շրջանի մարզկենտրոն Բերդիգեստյախ գյուղում ջերմաստիճանը նվազել է մինչև -59°C, իսկ օդերևութաբանական այլ 30 դիտակետերում գրանցվել է -50°C ջերմաստիճան։
Ավելի վաղ YaUGMS-ից հայտնել էին, որ հունվարի 12-ից Յակուտիայի հյուսիսային շրջաններում սպասվում են ուժեղ սառնամանիքներ մինչև -65°C։ Նման «սառցե դարաշրջանը» հանրապետությունում կշարունակվի մինչև հունվարի 16-ը, սպասվում է, որ բնակավայրերում մառախուղները կուղեկցեն սաստիկ ցրտահարություններով։
Ռուսաստանի հիդրոօդերևութաբանության կենտրոնի գիտական ղեկավար Ռոման Վիլֆանդը ավելի վաղ հայտարարել էր, որ Իրկուտսկի մարզում սպասվում է մինչև -58°C, Յակուտիայում մինչև -63°C, իսկ Կրասնոյարսկի երկրամասում՝ մինչև – 55°C։