Ինտերը Միլանում հաղթանակ տարավ
Իտալական Ա սերիայի 18-րդ տուրում «Ինտերը» Միլանում նվազագույն հաշվով հաղթեց«Վերոնային»:
Միլանյան թիմի հաղթական գոլը խփեց Լաուտարո Մարտինեսը՝ 3-րդ րոպեին:
Հայաստանի հավաքականի նախկին ավագ Հենրիխ Մխիթարյանն իր թիմի մեկնարկային կազմում դուրս եկավ խաղադաշտ ու փոխարինվեց 77-րդ րոպեին:
Այս խաղից հետո «Ինտերը» 37 միավորով 4-րդն է: «Վերոնան» 19-րդն է 9 միավորով:
Աղբյուր ArmSport.am