Հրաձիգներն արծաթե մեդալներն են նվաճել ISSF-ի Գրան Պրիում
Հայաստանը ներկայացնող հրաձիգները հաջող են մեկնարկել նոր մրցաշրջանում:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Հայաստանի հավաքականի անդամները` Էլմիրա Կարապետյանը և Բենիկ Կարապետյանը Սլովենիայի Ռուժ քաղաքում ընթացող ISSF-ի Գրան Պրիի 10 մետր օդամղիչ ատրճանակի թիմային ձևում դուրս եկան եզրափակիչ և գրավել են երկրորդ տեղը`դառնալով արծաթե մեդալակիր: Առաջին տեղում Վրաստանի հավաքականի թիմն է, իսկ երրորդ տեղերը զբաղեցրեցին Մեծ Բրիտանիայի և Չեխիայի ընտրանինները:
Էլմիրա Կարապետյանը Տոկիոյի Օլիմպիական խաղերի մասնակից է և արդեն իսկ Փարիզի 33-րդ ամառային Օլիմպիական խաղերի ուղեգիր ունի: