Պերուի նախագահը կոչ է արել հետաքննել հակակառավարական ելույթներին օտարերկրյա գործակալների հնարավոր մասնակցությունը
Պերուի նախագահ Դինա Բալուարտեն երկրի գլխավոր դատախազությանը կոչ է արել հետաքննություն անցկացնել երկրում հակակառավարական ելույթներին օտարերկրյա գործակալների հնարավոր մասնակցությունը պարզելու համար:
«Որքան հնարավոր է շուտ արդյունքներ են պետք, որպեսզի պարզենք, թե ով է իրականում պատասխանատու բռնության գործողությունների համար»,- ասել է նախագահը, սակայն չի հստակեցրել, թե որ երկրի ներկայացուցիչների մասին է խոսքը։
Բալուարտեն ողջունել է բողոքի ակցիաների ժամանակ մարդկանց մահվան փաստով մեկնարկած դատական գործընթացները: