Չինաստանում դեկտեմբերից ի վեր Covid-19-ով վարակված 60 հազար մարդ է մահացել
Չինաստանը հաղորդել է դեկտեմբերից ի վեր գրանցված մոտ 60 հազար մարդու մահվան մասին, որոնք վարակված են եղել Covid-19-ով: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է ABC News-ը:
5503-ը մահացել է Covid-19-ի հետևանքով առաջացած շնչառական անբավարարության հետևանքով, իսկ 54 հազար 435 մահ գրանցվել է Covid-19-ի հետ զուգորդված այլ հիվանդություններից:
Երկրի առողջապահության ազգային հանձնաժողովից հայտնել են, որ այդ բոլոր մահերը գրանցվել են հիվանդանոցներում: Չի բացառվել, որ մահվան դեպքեր են գրանցվել նաև տնային պայմաններում: