Ֆրանսիայի հավաքականի ևս մեկ ֆուտբոլիստ ավարտեց միջազգային կարիերան
«Ռենի» դարպասապահ Սթիվ Մանդանդան որոշել է ավարտել Ֆրանսիայի հավաքականում, հայտնում է L’Equipe-ը։
37-ամյա խաղացողը հավաքական է հրավիրվում 2008 թվականից։
Նա հավաքականի կազմում անցկացրել է 35 հանդիպում, հաղթել 2018 թվականի Աշխարհի առաջնությունում և հասել Եվրո 2016-ի և 2022 թվականի Աշխարհի առաջնության եզրափակիչ։
Օրերս Ֆրանսիայի հավաքականից հեռացել է նաև թիմի հիմնական դարպասապահ Ուգո Լյորիսը։
Աղբյուր ArmSport.am