9-ամյա աղջիկը մեգալոդոն շնաձկան հսկա ատամ է գտել
Իննամյա Մոլլի Սամփսոնը գտել է 12,7 սանտիմետր երկարությամբ ատամ, որը պատկանում էր մեգալոդոն շնաձկան:
«Shantnews»-ի փոխանցմամբ՝ ԱՄՆ-ի Մերիլենդի լողափին աղջիկը պատահաբար է հանդիպել նրան։ Այնտեղ նա Սուրբ Ծննդյան տոներն էր անցկացնում ծնողների հետ. ընտանիքը որոշել էր դրանք անցկացնել բրածոների որոնման մեջ:
Մոլին, մոր խոսքով, արդեն հայտնաբերել է ավելի քան 400 ատամ։ Բայց այս մեկն ավելի մեծ է, քան մյուսները։ Այն պատկանում է 15,24 մետր երկարությամբ ձկան, որն ապրել է ավելի քան 2,6 միլիոն տարի առաջ:
Գտածոն տեղափոխվել է Կալվերտի ծովային թանգարան: