Արժանի էինք այս հաղթանակին․ Սպալետի
«Նապոլիի» գլխավոր մարզիչ Լուչանո Սպալետին մեկնաբանել է Իտալիայի առաջնության 18-րդ տուրի խաղում «Յուվենտուսի» նկատմամբ տարած հաղթանակը (5:1).
«Թիմը հիանալի խաղ անցկացրեց շատ բարձր տեմպով, դա այն է, ինչ մենք պետք է անենք: Գեղեցիկ երեկո էր, երկրպագուները լավն էին, թիմը կարողացավ հատուցել նրանց ֆուտբոլի հանդեպ ունեցած սիրո համար:
Խաղի ընթացքում մենք ճիշտ գործեցինք՝ նաև երկրպագուների աջակցության շնորհիվ, նույնիսկ «Յուվենտուսի» գոլից հետո։
Ես զարմացած եմ այն պոտենցիալով, որը Օսիմհենը դեռ ամբողջությամբ չի իրացրել, նա բոլորից ուժեղն է թիմում։
Մենք խաղացինք մեր խաղը և արժանի էինք այս հաղթանակին»,- ասել է Սպալետին DAZN-ին տված հարցազրույցում:
Աղբյուր ArmSport.am