Հայաստանի շախմատի տղամարդկանց առաջնության մեկնարկում հաղթեցին Պետրոսյանները և Անդրիասյանը
Հայաստանի շախմատի տղամարդկանց առաջնության մեկնարկում հաղթանակ տոնեց 3 շախմատիստ:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Տիգրան Պետրոսյանի անվան շախմատի տանը Հայաստանի չեմպիոնի կոչման համար պայքարը սկսեցին նաև տղամարդիկ: Անդրանիկ տուրում Տիգրան Պետրոսյանը հաղթեց Սամվել Տեր-Սահակյանին, Զավեն Անդրիասյանը` Մամիկոն Ղարիբյանին, Մանուէլ Պետրոսյանը` Արմեն Բարսեղյանին: Տիգրան Հարությունյան-Արամ Հակոբյան պարտիան ավարտվեց ոչ-ոքի:
Երկրորդ տուրում կմրցեն Սարգիս Սարգսյան-Մանուէլ Պետրոսյան, Մամիկոն Ղարիբյան-Արմեն Բարսեղյան, Արամ Հակոբյան-Տիգրան Հարությունյան, Ռոբերտ Հովհաննիսյան-Տիգրան Պետրոսյան:
Հայաստանի շախմատի տղամարդկանց առաջնությունը բաղկացած է 9 տուրից և կեզրափակվի հունվարի 21-ին: