Մարգո Ռոբին և Բրեդ Փիթը՝ «Բաբելոն»-ի լոնդոնյան պրեմիերային․ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
Հոլիվուդյան դերասանուհի Մարգո Ռոբին և դերասան Բրեդ Փիթը մասնակցել են «Բաբելոն» ֆիլմի լոնդոնյան պրեմիերային, որը կայացել է BFI Imax կինոթատրոնում:
«Showbiz.am»-ի փոխանցմամբ՝ ինչպես գրում է Daily Mail-ը, գլխավոր դերակատարուհին կարմիր գորգին շքեղ տեսք է ունեցել՝ ներկայանալով ալ կարմիր Valentino զգեստով:
Մինչդեռ 58-ամյա Փիթը նախապատվություն է տվել մոխրագույն կոստյումին:
Ավելի վաղ Մարգո Ռոբին խոստովանել էր, որ, շեղվելով ֆիլմի սցենարից, համբուրվել է Բրեդ Փիթի հետ: 32-ամյա ավստրալուհին, որը ֆիլմում մարմնավորում է 1920-ականների Հոլիվուդի սկսնակ դերասանուհու, պատմել է, որ համբույրը ռեժիսոր Դեմիեն Շազելի օրիգինալ սցենարի մաս չէր: Սակայն ինքն առաջարկել է համբուրվել Փիթի հետ:
«Սցենարում դա չկար, բայց ես մտածեցի. «Ուրիշ էլ ե՞րբ հնարավորություն կունենամ համբուրել Բրեդ Փիթին»», – անկեղծացել է Ռոբին:
Հարցին, թե ինչպիսին էր համբույրը, նա ծիծաղել և պատասխանել է՝ հիանալի էր: