Իսպանիա վերապատրաստում է ավելի քան 220 ուկրաինացի զինվորականների և զորակոչված քաղաքացիական անձանց
Իսպանիան վերապատրաստման դասընթացներ կանցկացնի ավելի քան 220 ուկրաինացի զինծառայողների հետ: Իսպանիայի Պաշտպանության նախարարը հունվարի 12-ի երեկոյան ընդունել է վերապատրաստման ժամանած ուկրաինացիներին: Այդ մասին հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով Իսպանիայի Պաշտպանության նախարարության մամուլի ծառայության տարածած հաղորդագրությունը:
«Պաշտպանության նախարար Մարգարիտա Ռոբլեսը երեկոյան «Տորեխոն» ավիաբազայում ընդունել է 225 ուկրաինացի զինվորականների և քաղաքացիական անձանց, որոնք առաջիկա մի քանի շաբաթվա ընթացքում վերապատրաստում կանցնեն ,Տոլեդոյի վերապատրաստման համակարգման կենտրոնիե ենթակայության ներքո», - ասվում է հայտարարության մեջ։
Նշվում է, որ երկիր ժամանած ուկրաինացի զինծառայողներից 198-ը, որոնք հիմնականում զորակոչված քաղաքացիական անձինք են՝ առանց զինվորական ծառայության փորձի, Տոլեդոյի հետևակային ակադեմիայի բազայում կմասնակցեն հիմնական մարտական պատրաստության մոդուլին։
Մյուս 20 ուկրաինացիները երկշաբաթյա հիմնական դասընթաց կանցնեն Սևիլյայում գտնվող «Էլ Կոպերո» ռազմաբազայի ՀՕՊ հրետանային գնդում, որտեղ նրանք կծանոթանան Hawk զենիթային համակարգի հետ, որոնց 6 արձակման կայանքներ Իսպանիան փոխանցել Է Ուկրաինային։
Դեկտեմբերի վերջին Իսպանիայի պաշտպանության նախարարությունը հաղորդել Էր, որ պլանավորում է տարեկան վերապատրաստել շուրջ 2400 ուկրաինացի զինվորականի։ Ռուսաստանն ավելի վաղ նոտա էր հղել ՆԱՏՕ-ի երկրներին՝ Ուկրաինային զենք մատակարարելու հետ կապված։
Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը նշել է, որ Ուկրաինայի համար զենք պարունակող ցանկացած բեռ օրինական թիրախ կդառնա Ռուսաստանի համար։ Իր հերթին Ռուսաստանի Դաշնության նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովն ասել է, որ Արևմուտքի կողմից Ուկրաինային զենքի մատակարարումը չի նպաստում ռուս-ուկրաինական բանակցությունների հաջողությանը և ունենալու Է բացասական հետևանքներ։