Սննդաբանն անվանել է կարմիր միս ուտելու օպտիմալ հաճախականությունը
Կարմիր միս կարելի է ուտել ոչ ավելի, քան շաբաթը մեկ անգամ` ասել է դիետոլոգ Անժելիկա Դյուվալը։ «Մոսկվա 24»-ին տված հարցազրույցում նա նշել է այս մթերքի օգտագործման օպտիմալ հաճախականությունը։
Դյուվալի խոսքով՝ սննդակարգում նման մսի հայտնվելը չափազանց հաճախ սպառնում է քաղցկեղի զարգացմանը։
«Կարմիր միսը մեծացնում է քաղցկեղի առաջացման վտանգը՝ վնասելով աղիները նիտրոզամին կոչվող քիմիական նյութերով», –«Shantnews»-ի փոխանցմամբ՝ ասել է նա:
Դիետոլոգը խորհուրդ է տվել կարմիր միս գնել միայն վստահելի վայրերից և միայն այն դեպքում, եթե կան դրա որակը հաստատող փաստաթղթեր։
«Անասնապահության ժամանակ հաճախ օգտագործվում են տարբեր հակաբիոտիկներ, հորմոններ, որոնց առկայությունը մսի մեջ նույնպես կարող է էապես վնասել մեր օրգանիզմին»,- զգուշացրել է Դյուվալը։
Սրտանոթային հիվանդությունների առկայության դեպքում ավելի լավ է ամբողջությամբ հրաժարվել խոլեստերինով հարուստ կարմիր մսից` եզրափակել է սննդաբանը։