Թյուրամը կարող է տեղափոխվել Լիվերպուլ
«Նիցցայի» կիսապաշտպան Խեֆրեն Թուրամը կարող է կարիերան շարունակել «Լիվերպուլում», հայտնում է FootballTransfers-ը։
Ըստ հրապարակման՝ անգլիական ակումբն արդեն բանակցություններ է վարել «Նիցցայի» հետ։ Ֆրանսիացիները ցանկանում են թիմում պահել ֆուտբոլիստին, սակայն պատրաստ են բաժանվել նրանից, եթե ստանան 30 միլիոն եվրոյի առաջարկ։
Կիսապաշտպանի գործող համաձայնագիրը ֆրանսիական ակումբի հետ նախատեսված է մինչև 2025 թվականը։
Այս մրցաշրջանում 21-ամյա ֆրանսիացին բոլոր մրցաշարերում անցկացրել է 27 հանդիպում՝ դառնալով 1 գոլի և 4 գոլային փոխանցման հեղինակ:
Թյուրամը Ֆրանսիայի հավաքականի նախկին ֆուտբոլիստ Լիլիան Թյուրամի որդին է։ Խեֆրենի եղբայրը՝ Մարկուսը, հանդես է գալիս Մյոնխենգլադբախի «Բորուսիայում»։
Աղբյուր ArmSport.am