Մարտինեսը, Կուրտուան և Բոնոն ՖԻՖԱ-ի՝ տարվա լավագույն դարպասպահի թեկնածուների ցուցակում
ՖԻՖԱ-ն ներկայացրել է 2022-ի լավագույն դարպասապահի թեկնածուներին։
Ցուցակում տեղ են գտել Արգենտինայի հավաքականի դարպասապահ Էմիլիանո Մարտինեսը և «Ռեալի» դարպասապահ Տիբո Կուրտուան։
Ամբողջական ցուցակն այս տեսքն ունի․
Ալիսոն Բեքեր (Բրազիլիա, «Լիվերպուլ»)
Յասին Բոնո (Մարոկկո, «Սևիլյա»)
Տիբո Կուրտուա (Բելգիա, Մադրիդի «Ռեալ»)
Էդերսոն (Բրազիլիա, «Ման Սիթի»)
Էմիլիանո Մարտինես (Արգենտինա, «Ասթոն Վիլա»)։
Հատկանշական է, որ 5 դարպասապահներից 2-ը ներկայացնում են Բրազիլիայի հավաքականը։
Ընտրությունը պիտի կատարեն երկրպագուները, որոնք կարող են քվեարկել ՖԻՖԱ-ի պաշտոնական կայքում։