Հայաստանի կառավարիչներն Արցախի անվտանգության մի տեսակ կիսատ-պռատ երաշխավորն են. Սերժ Սարգսյան (Տեսանյութ)
ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը ՀՀ իշխանությունների քաղաքականությունը Արցախի հարցում անմիտ է որակում, հայտնում է Aysor.am-ը։
«Անմիտ քաղաքականության շարունակությունն է, ոչ թե վախվորած, ուղղակի անմիտ», - լրագրողների հետ զրույցում հայտարարեց Սերժ Սարգսյանը։
ՀՀ երրորդ նախագահն ընդգծեց՝ ԼՂ իշխանությունները, ժողովուրդը հաստատակամ է իր որոշման մեջ։
«Հայաստանի կառավարիչները մեկ անգամ ևս հայտարարել են, որ իրենք Արցախի անվտանգության երաշխավորն են, բայց, մի տեսակ, կիսատ-պռատ երաշխավոր են, էլի: Տեսնենք, թե ինչպես են զարգանում դեպքերը», - հավելեց Սերժ Սարգսյանը: