Լևոն Արոնյանը կմասնակցի Tata Steel մրցաշարին
Հայաստանի շախմատի հավաքականի նախկին անդամ Լևոն Արոնյանը, ով այս պահին հանդես է գալիս ԱՄՆ-ի դրոշի ներքո, կմասնակցի Tata Steel մրցաշարին:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Tata Steel Masters 2023-ին այս անգամ մասնակցում են 14 շախմատիստներ, որոնց թվում են աշխարհի գործող չեմպիոն Մագնուս Կարլսենը, Դին Լիժենը, Ֆաբիանու Կարուանան, Անիշ Գիրին, Ուեսլի Սոն և այլոք:
Տարվա առաջին խոշորագույն մրցաշարը կմեկնարկի հունվարի 13-ին և կեզրափակվի հունվարի 29-ին: Այն բաղկացած է 13 տուրից:
Tata Steel-ը շախմատային ամենահեղինակավոր մրցաշարերից մեկն է, որում ժամանակին հաղթել է նաև աշխարհի 9-րդ չեմպիոն Տիգրան Պետրոսյանը: