«Փաստ». Քաղաքական պայքար նաև բժշկական հաստատություններում
Փաստ» օրաթերթը գրում է. «Ըստ անընդհատ ստացվող տեղեկությունների, գործող իշխանությունները շարունակում են գրեթե բոլոր ոլորտների կուսակցականացումը, այն է՝ բացառապես քպականներին ու քպամերձ շրջանակներին նշանակելու քաղաքականությունը։ Ինչպես Լոռու մարզից փոխանցում է թերթի աղբյուրը, ի մասնավորի ներկայում բավական լարված մթնոլորտ է Ստեփանավանի բժշկական կենտրոնում։
Բանն այն է, որ ԲԿ-ի տնօրենը, որն իշխանության ներկայացուցիչ է, փորձում է ամեն կերպ ազատվել ընդդիմադիր հայացքներ ունեցող բուժաշխատողներից։ Ավելին, ըստ մեր տեղեկությունների, նա իր այդ ցանկությունները բնավ չի էլ թաքցնում և մի քանի տեղ հայտարարել է, որ առաջիկայում կտրուկ քայլերի է գնալու՝ նշելով, թե՝ «դրանց քիչ մնաց»։ Մեր աղբյուրը հայտնում է, որ հատկապես որոշ բաժանմունքների վարիչներ, որոնք բավական լուրջ փորձ ունեցող բժիշկներ են և առաջատար մասնագետներ, ներկայում տնօրենի թիրախի ներքո են։
Ի դեպ, ավելորդ չէ հիշել, որ ժամանակին ընդդիմադիր Նիկոլ Փաշինյանն իր գրեթե բոլոր ելույթներում խոսում էր տարբեր ոլորտները քաղաքականացնելու, կուսակցականացնելու վատ ավանդույթի մասին և պարբերաբար քննադատում»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում