Եվրոպայում գնաճի հետ կապված մտահոգություններն ավելի արագ են նվազում, քան գները
Եվրոգոտու գնաճը մնում է պատմական առավելագույնին մոտ, սակայն սպառողական գների սպասումները հիմնականում վերադարձել են իրենց երկարաժամկետ նորմերին, գրում է Bloomberg-ը:
Եվրահանձնաժողովի տվյալները ցույց են տալիս, որ Գերմանիայում, Իտալիայում եւ Իսպանիայում՝ արժութային բլոկի առաջատար չորս տնտեսություններից երեքում, հաջորդ տարվա գնաճի հետ կապված մտավախությունները մոտ կամ ցածր են միջին մակարդակից 1999 թվականին եվրոյի ներդրումից հետո:
Սա թեթեւացում կլինի Եվրոպական կենտրոնական բանկի համար, որը հինգշաբթի կհրապարակի իր ամենամսյա հարցումը տարածաշրջանի 350 միլիոն բնակչության շրջանում:
Սակայն չնայած Եվրահանձնաժողովի կողմից արձանագրված բարելավումներին, գնաճը հեռու է քաղաքական գործիչների հարմարավետության գոտուց: Ֆրանսիայում, օրինակ, սպառողները նախկինի պես ավելի անհանգստացած են գներից: Նույնը վերաբերում է նաեւ Խորվաթիային, որը հունվարին է միացել եվրաակումբին։
Այդ պատճառով, նույնիսկ եթե գնաճը վերադառնում է միանիշ թվերի, բնական գազի գները ընկնում են, իսկ ԵԿԲ-ն նախազգուշացնում է իրական տնօրինվող եկամուտների հետագա անկման մասին, պաշտոնյաներն ասում են, որ տոկոսադրույքները դեռ պետք է զգալիորեն բարձրանան:
Գերմանիա
Մեկ դար անց այն բանից, երբ հիպերինֆլյացիան ավերեց տնտեսությունը, գների կտրուկ աճի վախը մնում է շատ գերմանացիների ԴՆԹ-ի մի մասը եւ բացատրում է, թե ինչու է անհանգստության միջին մակարդակն ավելի բարձր, քան եվրոպական երկրների մեծ մասում: Գազի գների կառավարության սահմանած վերին շեմը շեղել է գնաճի վերջին դրվագից, որը գները բարձրացրել են ավելի քան 11%-ով։ Եվ չնայած այս միջոցը սահմանափակ է, սակայն ձմեռային անսովոր տաք եղանակը նույնպես օգնում է։
Ֆրանսիա
Սպառողները օգտվեցին Եվրոպայում կառավարության ամենաառատաձեռն աջակցությունից՝ փոխհատուցելու էներգակիրների գների աճը: Բայց անհանգստությունները սրվեցին 2023 թվականին, երբ կառավարությունը հանեց գազի եւ դիզվառելիքի զեղչերը եւ կրճատեց նպաստները:
Իտալիա
Թեեւ գնաճը տարածաշրջանում ամենաբարձրերից է, իտալացիներն ավելի շատ անհանգստացած են ԵԿԲ-ի բարձր տոկոսադրույքների ազդեցությունից տնտեսական աճի եւ պետության՝ հսկա պետական պարտքը ֆինանսավորելու կարողության համար: Նոր կառավարությունը՝ աջակողմյան վարչապետ Ջորջիա Մելոնիի գլխավորությամբ, մոտ 75 միլիարդ եվրո է ծախսել ընտանիքներին եւ ձեռնարկություններին էներգիայի գների ամենամեծ թանկացումներից պաշտպանելու համար։
Իսպանիա
Իսպանիան հայտարարել է 10 միլիարդ եվրոյի նոր փաթեթի մասին՝ 2023 թվականին գների վրա նվազող ճնշումը պահպանելու համար՝ վերջին ամիսներին գնաճի արագ անկումից հետո: Տարեվերջին վարչապետ Պեդրո Սանչեսը հանել է թանկարժեք վառելիքի սուբսիդավորումը, բայց նոր հարկային արտոնություններ է մտցրել հիմնական մթերքների վրա՝ նվազեցնելու պարենային ապրանքների գնաճը, որը տատանվում էր 15%-ի շուրջ: Նրա կառավարությունը նաեւ պահպանել է էներգիայի հարկերի մի շարք կրճատումներ եւ ծրագրում է Բրյուսելից խնդրել երկարաձգել Պիրենեյան թերակղզու համար գազի գնի սահմանաչափը:
Խորվաթիա
Եվրոգոտի մուտքը դրդել է եվրոգոտու 20-րդ անդամի որոշ մանրածախ առեւտրականների եւ ծառայություններ մատուցողների բարձրացնել գները, բայց ուժեղացրել է սպառողների մտահոգությունները: Անցյալ շաբաթ վարչապետ Անդրեյ Պլենկովիչը գործարարներին հորդորել է գները վերադարձնել դեկտեմբերյան մակարդակին եւ սպառնացել է նրանց պատժամիջոցներով, եթե դա չկատարեն: