Պոմպեյում վերջերս վերանորոգված տունը պատկերացում է տալիս էլիտար կյանքի մասին
Պոմպեյում վերջերս վերանորոգված շքեղ տունը, որը հավանաբար պատկանել է երկու նախկին ստրուկների, որոնք հարստացել են գինու առեւտրի շնորհիվ, այցելուներին առաջարկում են բացառիկ հայացք դեպի կործանված հռոմեական քաղաքի տնային կյանքի մանրամասները, գրում է AP-ն:
Domus Vettiorum-ը պաշտոնապես բացվել է 20 տարվա վերանորոգումից հետո։ Պատերը ձեւավորող որմնանկարները թարմ կյանք են ստացել, նախքան ծաղկող քաղաքը կթաղվեր հրաբխային մոխրի տակ, որը դաժանորեն ժայթքել է Վեզուվի լեռից մեր թվարկության 79 թվականին:
Վերականգնված տան բացումը Պոմպեյի վերածննդի եւս մեկ նշան է, որը հետեւել է տասնամյակների ժամանակակից բյուրոկրատական անտեսմանը, ջրհեղեղներին եւ թալանին գողերի կողմից, որոնք արտեֆակտներ են փնտրել վաճառելու համար:
Նախկին վերականգնողական աշխատանքները, որի ժամանակ որմնանկարներով պատերին բազմիցս պարաֆին են քսել՝ դրանք պահպանելու ակնկալիքով, «հանգեցրել են նրան, որ դրանք ժամանակի ընթացքում շատ են լղոզվել, քանի որ առաջացրել են շատ հաստ եւ անթափանց շերտեր, որոնք դժվարացրել են որմնանկարի «ընթերցումը»,- ասել է նա:
Բայց մոմն իսկապես ծառայել է դրանց պահպանմանը:
Իսկ ովքե՞ր են եղել այդ սեփականատերերը։ Երկու տղամարդ՝ Ավլ Վետի Կոնվիվան եւ Ավլ Վետի Ռեստիտուտը: Բացի իրենց անունների ընդհանուր մաս ունենալուց, նրանք ունեցել են ընդհանուր անցյալ՝ նրանք ստրուկներ են եղել, որոնք հետագայում ազատվել են: Համարվում է, որ նրանք հարստացել են գինու առեւտրի շնորհիվ։ Թեեւ ոմանք ենթադրում են, որ երկուսը եղբայրներ են եղել, դա միանշանակ չէ:
Հյուրասենյակում, որը հայտնի է որպես Պենթեուսի սրահ, որմնանկարը պատկերում է Հերակլեսին մանուկ հասակում, որը ճզմում է երկու օձի, որպես հույն հերոսի կյանքի դրվագի նկարազարդում: Ըստ դիցաբանության՝ Զեւսի աստվածուհի կին Հերան, օձեր է ուղարկել Հերակլեսին սպանելու համար, քանի որ ցասման մեջ է եղել, որ նա ծնվել է Զեւսի եւ մահկանացու կնոջ՝ Ալքմենեի միությունից։
Այգին շրջապատված է դեկորատիվ մարմարե լոգարաններով եւ սեղաններով։