Անգլիայում կատուն փրկել է տիրուհու կյանքը
Անգլիայում կատուն փրկել է տիրուհու կյանքը, գրում է Mirror-ը։ Հենց նա է ցույց տվել, թե որտեղից է եղել գազի արտահոսքը։
Գազի ինժեներ Շոն Էվանսը զանգ է ստացել տան տիրոջից, ով հայտնել է, որ գազի արտահոսք է զգացել։ Չնայած դրան՝ կինը չի կարողացել գտնել աղբյուրը, ուստի խնդրել է մասնագետին անհրաժեշտ աշխատանք կատարել։ Դեպքի վայր ժամանած փորձագետը նույնպես չի կարողացել հայտնաբերել արտահոսքը, սակայն կատուն փրկել է իրավիճակը։
Կենդանին սկսել է քերծել գորգը՝ ցույց տալով, որ դրա տակ ինչ-որ բան կա։ Շոնը հետևել է կատվի «խորհուրդին», և պարզել, որ նա ճիշտ էր։ Խափանման տեղը իսկապես հատակի այդ հատվածի տակ էր, որտեղով անցնում էին խողովակները։
«Չգիտեմ՝ կատուն ֆշշոց է լսել, թե այլ բան», - զարմացած ասել է Էվանսը:
Ըստ Շոնի՝ գազի արտահոսքն այնքան ուժեղ է եղել, որ տունը կարող էր պայթել, եթե տանտիրուհին նույնիսկ լույսերը միացներ։