Եթե ես պետք է վիրավորվեմ, ուրեմն մրցավարը պետք է բանտ նստի. Կավանի
Ուրուգվայի հավաքականի հարձակվող Էդինսոն Կավանին արձագանքել է 2022 թվականի ԱԱ-2022-ի Գանայի դեմ խաղի ավարտից հետո VAR-ի մոնիտորին հարվածելու դեպքին.
Ուրուգվայցին, դատավորների աշխատանքից դժգոհ մնալով, ոտքով հարվածել է սարքին ու վնասել այն։
«Եթե ես որակազրկվեմ VAR մոնիտորին հարվածելու համար, ապա այդ հանդիպման մրցավարը պետք է բանտ նստի իր սխալների համար։ Այնտեղ այնպիսի սխալներ են եղել, որոնք անընդունելի են՝ հաշվի առնելով այս բոլոր տեսախցիկները և VAR-ը».-ասել է Կավանին։