Բերման է ենթարկվել ՀՅԴ կուսակցության ևս երեք անդամ
Այսօր առավոտյան իրականացված գործողությունների շրջանակներում ուժային կառույցների ներկայացուցիչներն այցելել են նաև ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի նախագահի (Սիմոն Սիմոնյան-խմբ) բնակարան։ Այս պահին ՀՅԴ Հայաստանի ԳՄ նախագահը գործի շրջանակներում ստացել է վկայի կարգավիճակ։ Այս մասին հայտնել է ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր, ՀՅԴ անդամ Քրիստինե Վարդանյանը:
«Կան բերման ենթարկված ՀՅԴ կուսակցության ևս 3 անդամներ։ ՀՅԴ անդամների իրավունքների պաշտպանությամբ զբաղվում են փաստաբաններ Սերգեյ Հարությունյանը, Արսեն Բաբայանը, Բենիկ Գալստյանը և Վահան Հովհաննիսյանը»,-նշել է նա: